Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Գագիկ Համբարձումյանի հետ. armeniamedicalcenter.am

Հարցազրույց «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական կլինիկայի ղեկավար Գագիկ Համբարձումյանի հետ. armeniamedicalcenter.am

Մի քանի ամիս է, ինչ «Արմենիա» ՀԲԿ թիմին է միացել վիրաբույժ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Աշոտի Համբարձումյանը և ներկայում ղեկավարում է վիրաբուժական կլինիկան:

Բժիշկ Համբարձումյան, ո՞րն է Արմենիա բժշկական կենտրոն գալու Ձեր նպատակը:

2019թ դեկտեմբեր ամսին տնօրինության հրավերով ես միացել եմ «Արմենիա» բժշկական կենտրոնի  թիմին ՝ ղեկավարելու ընդհանուր վիրաբուժության կլինիկան: Այս ամիսների ընթացքում հասցրել եմ ուսումնասիրել կլինիկայում ծավալված աշխատանքները և գոհունակությամբ պետք է նշեմ, որ ունենք հզոր պոտենցիալով արհեստավարժ վիրաբույժներ: Հանձն առնելով վիրաբուժական կլինիկայի ղեկավարի պաշտոնը, նպատակ ունեմ ընդլայնել կատարվող վիրահատությունների ցանկը՝ բարձրացնելով աշխատանքի և՛ ծավալը, և՛ որակը: Մասնավորապես, քանի որ վիրաբուժական կլինիկայի աշխատանքում գերակշռում են շտապ և անհետաձգելի վիրատությունները, մտադիր ենք,  շտապ դեպքերից զատ, ընդունել և իրականացնել  նաև վիրաբուժական պլանային լայնածավալ վիրահատություններ, ինչն արդեն ներդրվում է հաջողությամբ:

Մեծ աշխատանք կա կատարելու և՛ մասնագիտական զարգացումների, և՛ երիտասարդ մասնագետների ներգրավման գործում: Արդյունքում մենք կունենանք հզոր վիրաբուժական թիմ,  լավ բուժված և գոհ հիվանդներ:

Մինչև այդ, որևէ առնչություն ունեցել ե՞ք «Արմենիա» բժշկական կենտրոնի հետ:

Կլինիկան ունի հիանալի պատմություն: Մեծահամբավ վիրաբույժներ են այստեղ աշխատել` Վիկտոր Թադևոսի Ափոյանի գլխավորությամբ: Այստեղ վեցերորդ կուրսում անցել եմ սուբօրդինատուրա` վիրաբուժություն մասնագիտությամբ: Վիրաաբույժ դառնալու իմ որոշումը կայացրել եմ այս կենտրոնում:

Ճիշտ է, 30 տարի այստեղ չեմ եղել, բայց հարազատություն և ջերմություն զգացի այն ժամանակներից առայսօր աշխատող բժիշկների կողմից, որոնք, բարեբախտաբար, շարունակում են աշխատել և իրենց փորձը փոխանցել երիտասարդներին:

Ի՞նչ խնդիրներով հիվանդներ է սպասարկում բաժանմունքը:

Բաժանմունքում բուժվում են բոլոր անհետաձգելի և սուր վիրաբուժական հիվանդություն ունեցող հիվանդները: Արդեն նշեցի , որ ընդլայնել ենք կատարվող վիրահատությունների ցանկը: Մասնավորապես, արդեն իսկ ներդրվել է ստամոքս-աղիքային տրակտի, կրծքագեղձի բարորակ և չարորակ նորագոյացությունների վիրաբուժությունը: Հարկ է նշել, որ կենտրոնը ուռուցքային հիվանդներին սպասարկում է պետպատվերի շրջանակներում:

Վիրահատական ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվում:

Կիրառվում են վիրահատական տարբեր մեթոդներ, սակայն լապարոսկոպիկ մեթոդն առավել կիրառելի է և հակված ենք պրակտիկայում ընդլայնել ցուցումները: Կգա ժամանակ, որ կիրականավցեն հիմնականում լապարասկոպիկ վիրահատություններ, և հիվանդն ավելի կարճաժամկետ կմնա հիվանդանոցում:  Իհարկե, դա ուղղակի կապ ունի տեխնիկական սարքերով հագեցվածության հետ. զարգացումները դրան են տանում:

Պետք է հասնել նրան, որ մարդիկ բուժվելու համար չմեկնեն արտերկիր:

Ի՞նչ ակնկալիքներ և ծրագրեր ունեք առաջիկայում:

Ե՛վ պատասխանատու, և՛ հաճելի, և՛ դժվար աշխատանք է սպասվում: Բայց, հանդիպելով թիմի հետ, գոտեպնդվեցի: Թեև թիմի մի մասը տեղափոխվել է այլ կլինիկաներ, սակայն ներկա թիմում բանիմաց, պատրաստված, արհեստավարժ վիրաբույժներ են, որոնք գիշեր-ցերեկ ընդունում են մեծաքանակ հիվանդներ և ապահովում վիրաբուժական ծառայությունը` բարձր մակարդակով: Այստեղ պահում են բժշկի պատիվը, «սպիտակ խալաթի» արժանապատվությունը, որը շատ գովելի է և պետք է գնահատել:

Բաժանմունքն ընդարձակվելու կարիք ունի: Եվս մեկ վիրաբուժական բաժանմունք գտնվում է վերանորոգման մեջ: Այն շուտով կբացվի և կունենա ավելի արդիական  վիրասրահ: 
 
Որպեսզի իրականացվի ուռուցքային հիվանդների մեծածավալ սպասարկում, ի՞նչ լրացումներ են անհրաժեշտ:

Պրոֆեսոր Վիկտոր Ափոյանի կենդանության օրոք կերակրափողի և, ընդհանրապես, կրծքա-որովայնային լայնածավալ վիրահատությունների  համար հիմնականում դիմում էին «Արմենիա» ԲԿ, քանի որ նա էր սկսել այդ վիրահատությունները: Իմ նպատակն է նոր զարկ տալ այդ ծառայությանն այստեղ` զարգացնելով նաև լյարդային և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժությունը: Եվ, քանի որ ծրագրում ենք իրականացնել ուռուցքով հիվանդների համալիր բուժում, բնականաբար, պետք է թիմային մասնագիտական աշխատանք կազմակերպվի. ունենանք և՛ քիմիաթերապևտ, և՛ ուռուցքաբանական խումբ` համլրված նաև երիտասարդ մասնագետներով: Այդ նպատակով ստեղծվել է թումորբորդ, և բոլոր ուռուցքային հիվանդների բուժման ռազմավարությունը քննարկվում ու հաստատվում է թումորբորդի կողմից:

Վստահ եմ, որ կլինիկայում ժամանակակից մոտեցումներ ներդրվելուց հետո, այս հիանալի թիմի հետ նոր գործեր կիրականացնենք, և մեր ծառայությունը կդառնա հանրապետության լավագույններից:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում ամփոփվեց գիտագործնական սեմինարների շարքը. morevmankan.am
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում ամփոփվեց գիտագործնական սեմինարների շարքը. morevmankan.am

Ապրիլի 30-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարժողական խանգարումներ հղիության ընթացքում» և...

Առողջ քաշ հղիության ընթացքում. morevmankan.am
Առողջ քաշ հղիության ընթացքում. morevmankan.am

Մի փորձեք նիհարել, եթե հղի եք։ Առողջ սնունդը և ցածր կալորիականությամբ ըմպելիքը (մասնավորապես՝ ջուրը) անհրաժեշտ են երեխայի պատշաճ աճի համար...

ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ